AI City Resident-ը AI City Technologies-ին միացված շենքերի բնակիչների հավելվածն է։ Վճարեք հաշիվները, բացեք մուտքի դռները և պատասխանեք դոմոֆոնին։ Ուղարկեք սպասարկման հայտեր, գրեք կառավարչին և մասնակցեք քվեարկություններին։
✓ PIN և կենսաչափական պաշտպանություն✓ Հայերեն, ռուսերեն, անգլերեն✓ Մուգ և բաց թեմաներ
Հավելվածը՝ շարժման մեջAndroid · Դեմո էկրանի տեսագրություն · Առանց ձայնի
Համառոտ հնարավորությունների մասին
Պարզ գործերից՝ մինչև շենքի մեծ որոշումները։
Դուռ բացել, հարց լուծել, վճարել կամ որոշում ընդունել։ Տեսեք՝ ինչպես են հավելվածի հնարավորություններն օգնում իրական կյանքում։
Արեգա օգնական
Ասեք ձեր բառերով։ Արեգան կօգնի հաջորդ քայլին։
Հարցրեք ձեր հաշվի մասին, կողմնորոշվեք հավելվածում կամ գաղափարը դարձրեք պատրաստ առաջարկ։ Օրինակ՝
Օրինակ 01
Նկարեք խնդիրը․ Արեգան կօգնի պատրաստել հայտը
Նկարեք կոտրված ապակին, ջրի արտահոսքը կամ այլ խնդիր և ուղարկեք Արեգային։
Արեգան վերլուծում է լուսանկարը՝ հասկանալու, թե ինչն է վնասված կամ ինչ խնդիր է երևում, և դրա հիման վրա պատրաստում է հայտի վերնագիրն ու նկարագրությունը։
Ստուգեք, անհրաժեշտության դեպքում խմբագրեք ու ուղարկեք հայտը։
0:16 · Հայերեն · Առանց ձայնիՏեսագրությունն ավարտվում է պատրաստված հայտով՝ մինչև ուղարկելը։
Օրինակ 02
«Եկեք ընդլայնենք բակի կանաչապատ տարածքը»
Քննարկեք գաղափարը հարևանների հետ։
Ընտրեք «Քվեարկություն»․ Արեգան քննարկման հիման վրա պատրաստում է թեման, նկարագրությունն ու պատասխանի տարբերակները։
Ստուգեք ու խմբագրեք առաջարկը, ապա ուղարկեք․ այն կփոխանցվի իրավասու պատասխանատուին։
0:15 · Հայերեն · Առանց ձայնիՊատրաստվում և փոխանցվում է քվեարկության առաջարկ։
Օրինակ 03
«Արեգա, հյուրիս համար մուտքի հղում պատրաստիր»
Ասեք՝ երբ է հյուրը գալու և որ մուտքն է պետք։
Արեգան օգնում է պատրաստել հասանելի դռների ու ժամկետի առաջարկը։
Հաստատեք պայմանները, ստեղծեք հղումն ու ուղարկեք հյուրին։
0:15 · Հայերեն · Առանց ձայնիՊայմանների հաստատումից հետո մուտքի հղումը պատրաստ է։
Անհպում մուտք
Մոտեցեք մուտքին՝ հեռախոսը ձեզ հետ։ Միացված անհպում մուտքը բացում է ձեզ հասանելի դուռը։ Դոմոֆոնի զանգին էլ կարող եք պատասխանել հավելվածից։
Քվեարկություններ
Բակի բարեկարգո՞ւմ, նոր սարքավորո՞ւմ, ընդհանուր որոշո՞ւմ։ Կարդացեք առաջարկը, քվեարկեք և հետևեք արդյունքին՝ ձեր հեռախոսից։
Հայտեր և առաջադրանքներ
Խնդիրը գրանցեք մեկ անգամ։ Նկարագրությունը, լուսանկարը, պատասխաններն ու կատարման ընթացքը մնում են նույն հայտում։
Զրույցներ՝ ըստ թեմայի
Ընդհանուր չաթ՝ շենքի առօրյայի համար, անձնական զրույց՝ կառավարչի հետ, առանձին քննարկում՝ յուրաքանչյուր կարևոր հարցի շուրջ։
Անշարժ գույքի շուկա
Գտեք կամ տեղադրեք հայտարարություն, ուսումնասիրեք քարտեզը, պահպանեք հավանած գույքերը։ Համեմատեք շենքի ու շրջակայքի առաջարկվող գները՝ որտեղ բավարար տվյալներ կան։
Շենքի գումարները՝ տեսանելի
Բացեք ձեզ հասանելի հաշվետվությունները՝ երբ հարմար է ձեզ։ Տեսեք հավաքված գումարները, ծախսերն ու մնացորդը, հետևեք ամիսների փոփոխությանը։
Վճարեք՝ ինչպես ձեզ հարմար է։
Գանձումներից մինչև վճարման արդյունքն ու քաղվածքը՝ մեկ բաժնում։
Կցված քարտիցԸնտրեք պահված քարտը և հաստատեք վճարումը։
Բանկի վճարման էջումՔարտի տվյալները մուտքագրեք բանկի էջում և ավարտեք հաստատումը։
Փոխանցման անդորրագրովԿատարեք բանկային փոխանցումը, կցեք անդորրագիրը և հետևեք հաստատման կարգավիճակին։
Նաև օրավարձով բնակարանների համար
Հյուրը փոխվում է։ Մուտքը՝ ձեր վերահսկողության տակ։
Ստեղծեք ժամանակավոր հյուրընկալություն, ընտրեք օրերն ու թույլատրելի դռները և ուղարկեք ակտիվացման հրավերը։ Ժամկետն ավարտվելիս մուտքն ինքնաբերաբար դադարում է։ Հյուրը տեսնում է իրեն հասանելի մուտքերը, ոչ ձեր ֆինանսներն ու շենքի զրույցները։
Անհպում մուտքից օգտվելու համար անհրաժեշտ է ակտիվ բաժանորդագրություն և հեռախոսում միացված Bluetooth՝ համապատասխան թույլտվությամբ։
Ահա թե ինչ տեսք ունի AI City Resident-ը Android-ում
Դիտեք Android և iOS հավելվածների էկրանները։ Հասանելի բաժիններն ու տեսքը կարող են տարբերվել՝ ըստ ձեր դերի, հավելվածի տարբերակի և շենքում միացված ծառայությունների։
Գլխավոր էջԳլխավոր էջում երևում են հաշվի մնացորդը, արագ գործողությունները և շենքի նորությունները։
Խելացի մուտքԲացեք դռները, դիտեք տեսախցիկները և պատասխանեք դոմոֆոնին։ Հյուրերի համար ստեղծեք QR կամ PIN կոդ։
ՖինանսներՎճարեք քարտով, պահպանեք այն հետագա վճարումների համար և ներբեռնեք քաղվածքներն ու անդորրագրերը։
Արեգա · AI Co-PilotՀարցը տվեք սովորական լեզվով․ Արեգան պատասխանում է՝ օգտագործելով միայն ձեզ հասանելի շենքային տվյալները։
ՀաղորդակցությունԱյստեղ կարող եք զրուցել հարևանների ու կառավարչի հետ, մասնակցել քննարկումներին և ստանալ ծանուցումներ։
Բոլոր բաժիններըՕգտահաշիվ, ծառայություններ, քվեարկություններ, վարձակալություն և կարգավորումներ։
ԱնվտանգությունՀավելվածը պաշտպանվում է PIN կոդով կամ սարքի աջակցած կենսաչափական նույնականացմամբ։
Հաշվի պաշտպանություն և անվտանգ վճարումներ
AI City Resident-ը կարող է պաշտպանվել PIN կոդով կամ սարքի աջակցած կենսաչափական նույնականացմամբ։ Քարտի զգայուն տվյալները մշակվում են բանկային գործընկերների միջավայրում և չեն պահվում AI City Technologies հարթակում։
AI City Resident
Ներբեռնեք AI City Resident-ը
Հավելվածը հասանելի է AI City Technologies-ին միացված շենքերի բնակիչներին։ Մուտք գործելու համար անհրաժեշտ է կառավարչի ստեղծած ակտիվացման հրավերը։
iOS՝ անհրաժեշտ է iPhone՝ iOS-ի արդի տարբերակով։Android՝ անհրաժեշտ է Android սմարթֆոն՝ Bluetooth-ով։
Սկանավորեք հեռախոսով
Հարցեր և պատասխաններ
Հաճախ տրվող հարցեր
Որտեղի՞ց ստանալ մուտքի տվյալները։
Ձեր շենքի կառավարիչը կամ համատիրությունը ստեղծում է ձեր հաշիվը, և դուք ստանում եք ակտիվացման հղում։ Գաղտնաբառ ոչ ոք ձեզ չի ուղարկում՝ այն ընտրում եք ինքներդ՝ ձեր ինքնությունը հաստատելուց հետո։
Ի՞նչ լեզուներով է աշխատում։
Հայերեն, ռուսերեն և անգլերեն։ Լեզուն կարող եք փոխել ցանկացած պահի՝ կարգավորումներից։
Դուռը կբացվի՞, եթե ինտերնետ չկա։
Եթե տվյալ շենքում Bluetooth-ով Խելացի մուտքը միացված է, մուտքի դուռը կարելի է բացել նաև շենքի ինտերնետի ժամանակավոր խափանման դեպքում։ Հավելվածի մյուս առցանց ծառայություններին կապը շարունակում է անհրաժեշտ լինել։
Ձեր շենքը դեռ միացված չէ՞
AI City Resident-ից օգտվելու համար շենքը պետք է միացված լինի AI City Technologies հարթակին։ Կառավարող կազմակերպության համար կարող ենք անցկացնել գործնական ցուցադրություն։