Անցնել էջի հիմնական բովանդակությանը

Գլխավոր ընտրացանկ

ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԸ

Մի հարթակ։
Շենքի ամբողջ կյանքը։

Վճարել, կառավարել, շփվել, տուն մտնել։ Բացահայտեք՝ ինչ կարող է անել AI City Technologies-ը ձեզ, ձեր շենքի և ձեր թիմի համար։

25թեմատիկ բաժին748մանրամասն նկարագրությունiOS + Androidև վեբ միջավայր
AREGA / ԿԱՐՃ ԸՆԹԵՐՑՈՒՄ

Ամբողջ պատկերը՝ մի քանի րոպեում։

Սկսեք ամփոփումից, հետո բացահայտեք ձեզ հետաքրքրող մանրամասները։

AREGA · AI CITY TECHNOLOGIES

Առօրյա պահից՝ հաջորդ քայլին։

Լուսանկար, քննարկում կամ պարզ հարց։ Տեսեք՝ ինչպես է Արեգան օգնում շարժվել առաջ։

01 / ՁԵՐ ԱՌՕՐՅԱՅԻՑ

Մուտքի լույսը չի աշխատում։

02 / ՀԱՋՈՐԴ ՔԱՅԼԸ

Հայտի սևագիրը պատրաստ է

Ստուգել → հաստատել → ուղարկել
ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՊԱՏԿԵՐԱՎՈՐ ՕՐԻՆԱԿ

Արեգան առաջարկում է վերնագիր, նկարագրություն և հրատապություն։ Դուք ստուգում եք ու հաստատում ուղարկումը։

Ավելի մանրամասն
ԲԱՑԱՀԱՅՏԵՔ ՁԵՐ ՁԵՎՈՎ

Ի՞նչ եք ուզում անել։

Ընտրեք թեման, գտեք ձեր դերը կամ պարզապես որոնեք։ Բացեք կետը՝ բոլոր մանրամասները կարդալու համար։

Գրեք բառով կամ հարցով, նաև՝ լատինատառ հայերենով։ Որոնումը հաշվի է առնում մոտ բառերն ու հոմանիշները։

159 հնարավորությունների խումբբացահայտելու համար

Ընտրեք կետը՝ մանրամասների համար
Վճարահաշվարկ

Սակագներ և ամսական վճարների հաշվարկ

Սակագնից մինչև ամսվա փակումը՝ շենքի ամբողջ հաշվառումը մեկ աշխատանքային միջավայրում։

8 հնարավորությունների խումբ
Կարդալ բաժինն ամբողջությամբ

ՇԱՐՈՒՆԱԿԵՔ ԲԱՑԱՀԱՅՏԵԼՎճարումներ

Հնարավորությունների հասանելիությունը կախված է ձեր դերից, շենքի միացված ծառայություններից և տեղադրված սարքերից։ Ձեր շենքին համապատասխան կազմը կընտրենք միասին։

ՍԿՍԵՆՔ ԿԱՐԵՎՈՐԻՑ

Հարցեր, որոնցից սկսվում է ծանոթությունը։

Պարզ պատասխաններ՝ մինչև ձեր առաջին ցուցադրությունը։

Ի՞նչ է AI City Technologies-ը։

Հայաստանում ստեղծված հարթակ է բնակելի շենքերի և համատիրությունների կառավարման համար։ Միավորում է վճարահաշվարկը, բնակիչների սպասարկումը, շենքի հաղորդակցությունը, խելացի մուտքը և Արեգա AI օգնականը։ Կառավարող թիմն ու բնակիչը աշխատում են նույն համակարգում՝ յուրաքանչյուրն իր հասանելի գործիքներով։

Բացահայտել մանրամասները

Ի՞նչ կարող է անել Արեգան գործնականում։

Բնակչին Արեգան օգնում է հասկանալ վճարները, լուսանկարից հայտի սևագիր պատրաստել և գտնել անհրաժեշտ ծառայությունը։ Թիմին՝ ամփոփել քննարկումները, պատրաստել պատասխաններ ու հայտարարություններ և աշխատել հասանելի տվյալների հետ։ Հայտի ուղարկման նման գործողությունները կատարվում են նախատեսված հաստատումներով։

Բացահայտել մանրամասները

Կարո՞ղ են օգտվել նաև վարձակալներն ու հյուրերը։

Այո։ Ընտանիքի անդամի, վարձակալի և օրավարձով հյուրի մասնակցությունը կարելի է կազմակերպել առանձին՝ համապատասխան գույքով, ժամկետով ու իրավունքներով։ Հյուրի մուտքի հասանելի տարբերակները կախված են շենքի ծառայություններից և սարքերից։

Բացահայտել մանրամասները

Ինչպե՞ս է հեռախոսը դառնում մուտքի բանալի։

Համատեղելի սարքով և տրամադրված իրավունքով հեռախոսը օգտագործում է ցածր հզորության Bluetooth կապը՝ BLE-ն։ Կարելի է կառավարել դռների հասանելիությունը և ստուգել մուտքերի պատմությունը։ Ցանցի բացակայության դեպքում մուտքը հասանելի է միայն դրա համար միացված ռեժիմով և վավեր տեղային իրավունքով։

Բացահայտել մանրամասները

Հաշվապահն ու իրավաբանն ունե՞ն առանձին գործիքներ։

Այո։ Հաշվապահը կարող է աշխատել հաշվարկների, վճարումների, բանկային համադրման, բյուջեի ու հաշվետվությունների հետ։ Իրավաբանը՝ իրեն վերապահված պարտքային գործերի, փաստաթղթերի և ընթացքի վերահսկման գործիքներով։ Հասանելիությունը սահմանվում է ըստ դերի և կազմակերպության։

Բացահայտել մանրամասները

Ինչպե՞ս ընտրել մեր շենքին անհրաժեշտ կազմը։

Սկսեք ձեզ կարևոր բաժիններից և դիմեք ցուցադրության։ Միասին կքննարկենք շենքի հաշվառումը, թիմի աշխատանքը, բնակիչների կարիքներն ու սարքավորումները։ Վերջնական ծառայությունները, ներդրման ծավալը և գինը ձևակերպվում են անհատական առաջարկով ու պայմանագրով։

Բացահայտել մանրամասները
AI CITY TECHNOLOGIES

Տեսեք ձեր շենքը՝ այս հնարավորություններով։

Ցուցադրությունը սկսենք այն հարցերից, որոնք կարևոր են հենց ձեզ։

Դիմել ցուցադրության համար